Իրինա Շեյքը կիսվել է անկեղծ լուսանկարով

Ռուսաստանցի սուպերմոդել Իրինա Շեյքը կիսվել է անկեղծ լուսանկարով և ուրախացրել հետևորդներին: Լուսանկարը հայտնվել է մոդելի ինստագրամյան էջում։
Ցանցում տեղադրված կադրում 34-ամյա մոդելը փողոցում Է՝ Burberry լյուքս ապրանքանիշի ներքնազգեստով։
Այն բաղկացած է սև ու սպիտակ կրծկալից և երկար գոտիով անդրավարտիքից, որոնց վրա ապրանքանիշի լոգոտիպն է:

Անհնար է չնկատել ռուս սուպերմոդելի սերը գեղեցիկ ներքնահագուստի հանդեպ: Աստղն ամեն օր հագնում է իտալական ապրանքանիշի հավաքածուներն ու իր Ինստագրամում հմտորեն պարծենում նոր իրերով:
Նշենք, որ գեղեցկուհու հրապարակումը հավաքել է ավելի քան 300 հազարից ավելի հավանում։