Մահացել է Ջոն Տրավոլտայի կինը՝ դերասանուհի Քելի Փրեստոնը (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոն Տրավոլտայի կինը՝ դերասանուհի և ֆոտոմոդել Քելի Փրեստոնը, 57 տարեկանում մահացել է կրծքագեղձի քաղցկեղից։ Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է դերասանը։

Տրավոլտան գրառմամբ տեղեկացրել է, որ կինը երկու տարի տառապել է կրծքագեղձի քաղցկեղից, ինչպես նաև ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն է հայտնել Փրեստոնի բժիշկներին և ընկերներին։

«Ծանր սրտով ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ գեղեցկուհի կինը՝ Քելին, կրծքագեղձի քաղցկեղի դեմ 2 տարվա պայքարից հետո մահացել է։ Քելիի սերը և կյանքը միշտ վառ կման մեր հուշերում։ Ես որոշ ժամանակ դադար կվերցնեմ՝ ժամանակս մորը կորցրած երեխաներիս տրամադրելու համար»,-գրել է դերասանը։

Նշենք, որ զույգն ունի երկու երեխա․ 20-ամյա Էլլան և 9-ամյա Բենջամինը։ Նրանց մյուս որդին՝ Ջեթը, մահացել է 2009 թվականին՝ 16 տարեկանում։