Շարլիզ Թերոնի որդին ցանկանում է դառնալ աղջիկ

Անջելինա Ջոլիի դստեր պատմությունը շատ քննարկումների ու քննադատությունների պատճառ դարձավ։ Հիշեցնենք, որ Փիթի և Ջոլիի գեղեցկուհի դուստրն արդեն ցանկանում է դիմել վիրահատության ու փոխել իր սեռը։ Ծնողները նրան աջակցում են այդ հարցում և ընդունում են նրա որոշումը։
Լսելով Ջոլիի դստեր այդ որոշման մասին՝ Շարլիզ Թերոնը պատմել է, որ իր որդին նույնպես ունի նման ցանկություն։ Թերոնի փոքրիկ տղան կրում է զգեստներ և ընկերներին խնդրում է իրեն անվանել Ժասմին։
«Ես հիշում եմ, երբ մի առավոտ որդիս արթնացավ և ինձ ասաց, որ երազում է աղջիկ դառնալ։ Նա այդ ժամանակ սիրահարված էր իր դասընկերներից մեկին։ Սեռը փոխելու մասին միտքը նրան հանգիստ չէր թողնում։
Բայց ես չեմ փորձում ընդդիմանալ նրա այդ ցանկությանը։
Երեխան մնում է երեխա․ այսօր նա իրեն աղջիկ է զգում, վաղը՝ տղա, մյուս օրը՝ թռչուն։ Միայն հասունանալուց հետո նա կարող է կողմնորոշվել իր ցանկությունների մեջ։
Այո, ես թույլ եմ տալիս իմ որդուն կրել զգեստներ և ունենալ երկար, գեղեցիկ վարսեր, բայց վերջնական իր որոշումը նա կկայացնի չափահաս դառնալուց հետո»,- պատմել է Շարլիզ Թերոնը։