Էմինեմն իր նոր սինգլում քննադատել է կորոնավիրուսի ֆոնին դիմակ չկրողներին

Հանրահայտ ռեփեր Էմինեմն իր նոր սինգլում անդրադարձել է կորոնավիրուսային համավարակի ֆոնին ամենավիճահարույց հարցերից մեկին՝ պաշտպանիչ դիմակի կրմանը, ինչը կատաղի քննարկումների առիթ է դարձել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, գրում է The Guardian-ը:

The Adventures of Moon Man and Slim Shady կոչվող սինգլը համագործակցություն է ռեփեր Kid Cudi-ի հետ: Երկու ռեփերներն առաջին անգամ են համատեղ աշխատանք ներկայացնում: Նրանք անդրադարձել են մի շարք արդիական թեմաների՝ ռասայական խտրականությունից մինչև կորոնավիրուսն ու Ջորջ Ֆլոյդի աղմկահարույց սպանությունը:

Նոր սինգլում Էմինեմը քննադատում է դիմակ չկրողներին՝ նկատելով, որ նրանք անտեսում են այդ պահանջն ու վարակում մյուսներին: