Հռիփսիմե Ելինյանի ու Գրիգոր Դանիելյանի ընտանեկան ֆոտոշարքը

Հռիփսիմե Ելինյանն ու Գրիգոր Դանիելյանը հայկական շոու-բիզնեսի ամենառոմանտիկ զույգերից մեկն են և սոցիալական կայքերի իրենց էջերում պարբերաբար սիրո խոստովանություններ ու ջերմ խոսքեր են հղում միմյանց։
Այս անգամ Հռիփսիմե Ելինյանը հետևորդների հետ կիսվել է ընտանեկան գեղեցիկ լուսանկարների շարքով ու դրանց կից գրել․ «Իմ ընտանիքը»։
Երկրպագուները միանգամից արձագանքել են ու բազմաթիվ ջերմ խոսքեր են հղել զույգին։