Թինա Կունակին նոր, կիսամերկ լուսանկարներ է հրապարակել

23-ամյա Թինա Կունակին նկարահանվել է Cuup ներքնազգեստի բրենդի նոր գովազդային արշավում: Կադրում, որը մոդելն է տեղադրել իր ինստագրամյան էջում, նա լուսանկարվել է ձիու վրա:
Լուսանկարիչը նրա ընկերուհին էր՝ Մորգան Լեյը, իսկ որպես նկարահանումների գեղարվեստական ​​ղեկավար հանդես է եկել հենց ինքը՝ Թինան։
Թինան ինստագրամյան էջում հրապարակել է ևս մի քանի լուասնկար այդ ֆոտոշարքի։

Նշենք, որ ավելի վաղ Կունակիի ամուսինը՝ Վենսան Կասելը,  կնոջ լուսանկարի մեկնաբանություններում խոստովանել էր, որ հիանում է նրա գեղեցկությամբ։
«Ամազոնուհիները հունական դիցաբանութունում կին-մարտիկներ էին, բայց իմ բախտը բերել է, ինձ հետ միանգամից երկու ամազոնուհի է ապրում»,- գրել էր Կասելը՝ նկատի ունենալով Թիանյին ու փոքրիկ դստերը։