Փրկարարները գտել են 33-ամյա դերասանուհու մարմինը լճում

33-ամյա դերասանուհի Նայա Րիվերը մի քանի օր է, ինչ կորած էր համարվում։ Փրկարարները թե՛ առավոտյան և թե՛ գիշերային ժամերին կամավորների հետ միասին փնտրում էին երիտասարդ դերասանուհուն, ում վերջին անգամ տեսել են փոքրիկ որդու հետ նավակի մեջ։
Ժամեր առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ նրա մարմինը գտել են լճում։
Հիշեցնենք, որ Կալիֆորնիայում բնակվող Նայան որդու հետ որոշել էր նավակ նստել, սակայն երեկոյան ոստիկանությունը հայտնաբերել էր նավակի մեջ քնած 4-ամյա տղային առանց մոր։
Հիմնվելով տղայի պատմության վրա՝ փրկարարները ենթադրել են, որ Նայան ընկել է նավակից և խեղդվել է։