Ի՞նչ տեսք ունի Քարդի Բիի և Օֆսեթի նոր առանձնատունը (լուսանկարներ)

Հայտնի հիփ-հոփ երգչուհի Քարդի Բին և նրա ամուսինը՝ ռեփեր Օֆսեթը երկար ժամանակ է, ինչ չէին կարողանում գտնել մի տուն, որը դուր կգար երկուսին էլ։ Այն առանձնատները, որոնք դուր էին գալիս ամուսնուն, Քարդի Բին անպայման չէր հավանում՝ թեկուզ սենյակներից մեկը։ Իսկ այն տները, որոնք հավանում էր Քարդի Բին, գտնվում էին Օֆսեթի չսիրած շրջաններում։ Վերջապես, նրանց բրոկերը գտավ այն տարբերակը, որը դուր է եկել նրանց երկուսին էլ։

Քարդի Բին խոշոր գնումից հետո անչափ ուրախ է եղել, այդ պատճառով ոչինչ չի թաքցրել իր երկրպագուներից և էքսկուրսիա է անցկացրել տանը՝ 2100 քառակուսի մետր մակերեսով:

Ինչպես հայտնի է, Քարդի Բին սիրում է պատրաստել, այնպես որ տանը մեծ խոհանոց կա, տունը նաև ինը ննջասենյակ և յոթ սանհանգույց ունի։
Ավտոտնակում կա ութ ավտոկանգառ և հսկայական նկուղ, որտեղ պահվում են 1800 շիշ տարբեր խմիչքներ։