Անիտա Ցոյը կորոնավիրուսից բուժվելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից

ՌԴ էստրադային երգչուհի Անիտա Ցոյը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժվում էր կորոնավիրուսից:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ երգչուհուն հոսպիտալացրել էին հունիսի վերջին: Ցոյի ներկայացուցչի խոսքով՝ համավարակի առաջին իսկ օրերից երգչուհին հետևել է ինքնամեկուսացման կանոններին և պահպանել զգուշության բոլոր միջոցառումները: Նա ինքն էլ չգիտի, թե որտեղ կարող էր վարակվել կորոնավիրուսով:

«Անիտան դուրս է գրվել 52-րդ հիվանդանոցից, նա տանն է: Իրեն բավարար է զգում, սակայն դեռ թուլություն և դժվարություններ ունի շնչառության հետ կապված»,- ասել է արտիստուհու ներկայացուցիչը: Հայտնի է, որ վիրուսը վնասել է Ցոյի թոքային հյուսվածքների 25 տոկոսը: