Մեգան Մարքլի նոր սանրվածքը զարմացրել է դքսուհու երկրպագուներին

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի երկրպագուներին զարմացրել է վերջինիս նոր սանրվածքը՝ երկար, հարթ մազերով:

Ինչպես գրում է Daily Mail-ը, դքսուհին վերջերս տեսաուղերձ է հրապարակել Girl Up առցանց-գագաթնաժողովի շրջանակներում, որում ներկայացել է կապույտ վերնազգեստով և երկար, հարդարված վարսերով:

Աստղային ոճաբան Ջեյմս Ջոնսոնի խոսքով՝ 38-ամյա Մեգանի նոր կերպարը նրան «պրոֆեսիոնալ» տեսք է հաղորդում՝ ընդգծելով նրա նորաձևությունը և համապատասխանությունը լոսանջելեսյան կյանքին:

Օգտատերերից շատերը սկսել են քննարկել նրա նոր կերպարը: Ոմանք էլ կարծիք են հայտնել, որ դքսուհին արհեստականորեն աճեցրել է վարսերը: