Ջիջի Հադիդն առաջին անգամ ցույց է տվել իր կլորացած փորիկը

Աշխարհի ամենահայտնի սուպերմոդելներից մեկը՝ Ջիջի Հադիդը, վերջապես ինստագրամյան ուղիղ եթերի ընթացքում ցույց է տվել իր կլորացած փորիկը:
Նշենք, որ դեռ ամիսներ առաջ՝ Ջիմի Ֆելոնի «Երեկոյան շոու» առցանց հաղորդման ժամանակ, հայտնեց, որ շուտով փոքրիկ է պարգևելու հայտնի երգիչ Զեյն Մալիկին։

Ինսայդերը հայտնել էր, որ մոդելը գիրացել է 10 կիլոգրամով։
«Ջիջին իրեն հիանալի է զգում։ Պարզվում է՝ հղի Ջիջին ավելի գեղեցիկ է, քան նախքան հղիությանը։ 10 կիլոգրամը նրան շատ է սազում, և Զեյնը միշտ նրա կողքին է»,- արևմտյան լրատվամիջոցներին հայտնել էր զույգին մոտ կանգնած աղբյուրը։