Ամուսինը հունից դուրս է եկել և կոտրել է Comedy Woman-ի աստղի ոտքը

«Алена, блин!» յութուբյան ծրագրի ընթացքում Comedy Woman նախագծի աստղերից Մարինա Ֆեդունկիվը անկեղծացել է` պատմելով իր և նախկին ամուսնու բարդ հարաբերությունների, վեճերի մասին:
Դերասանուհին զրույցում խոստովանել է, որ ամուսինը տարիներ առաջ, հունից դուրս գալով, կոտրել է իր ոտքը:
«Ուղեղի ցնցում կար, բոլորին ասում էի, թե ընկել եմ: Ոտքս կոտրվել էր…»,- արցունքներն աչքերին՝ պատմել է Ֆեդունկիվը։

Մարինան խոստովանել է, որ երկար տարիներ դիմացել է այդ նվաստացումներին հանուն սկեսրայրի և սկեսրոջ, ովքեր առողջական լուրջ խնդիրներ ունեին և իր պաշտպանության կարիքն էին զգում, քանի որ ամուսինը ծծեում էր, ոչ միայն իրեն, այլ նաև ծնողներին:
Զրույցի ընթացքում Մարինան նաև խոստովանել է, որ ծրագրում է երեխա որդեգրել։