Փոլ Մաքքարթնին Ռինգո Սթարի հետ նոր մինի-ալբոմ է ձայնագրում

Լեգենդար The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին պատմել է խմբի մեկ այլ նախկին անդամ Ռինգո Սթարի հետ համատեղ աշխատանքի մասին, գրում է NME-ն:

Լեգենդար քառյակի երկու մասնակիցները միասին պատրաստել են Մաքքարթնիի A Beautiful Night երգի նոր տարբերակը, որը կթողարկվի երգչի 1997 թվականի Flaming Pie ալբոմի վերաթողարկման հետ միաժամանակ:

Ռինգո Սթարի շնորհիվ կստեղծվի նաև A Beautiful Night երգի տեսահոլովակը և այս երգով նոր մինի-ալբոմ։

«Ես արդեն երկար տարիներ ասում էի Ռինգոյին, որ հրաշալի կլիներ միասին ինչ-որ բան անեինք»,- պատմել է Մաքքարթնին:

Նա նաև խոստովանել է, որ իրեն այդքան էլ դուր չէր գալիս երգի հին տարբերակը, որը նա ձայնագրել է մի քանի տարի առաջ:

«Ես առաջարկեցի Ռինգոյին աշխատել այդ երգի վրա: Ես հասկացա, թե որքան վաղուց մենք չէինք նվագել միասին, և դա հրաշալի էր, իսկական հեքիաթ»,- հավելել է երաժիշտը: