«Մահացել է կայծակից». դժբախտ դեպքն ամբողջովին փոխել է Քսենիա Բորոդինայի կյանքը

Քսենիա Բորոդինան լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ ֆոբիա ունի. նա վախենում է կայծակից: Այդ վախը նրա մոտ ձևավորվել է դեռ մանկուց, քանի որ կայծակի հետևանքով Քսենիան կորցրել է իրեն շատ հարազատ մարդկանց:
«Իմ տատիկի մայրը մահացել է կայծակի հարվածի հետևանքով: Իմ բարեկամը, ով ապրում էր Իտալիայում, մահացել է նույն պատճառով: Այնպես որ այո, ես վախենում եմ կայծակից»,- ասել է Բորոդինան:
Այս մասին պատմելով` հաղորդավարուհին չի մոռացել հորդորել իր բոլոր հետևորդներին կայծակի ընթացքում մնալ տանն ու ռիսկի չդիմել: