«Ճշմարտությունը հայ ժողովրդի կողմից է». Թինա Կանդելակի

Հայկական արմատներ ունեցող հայտնի հաղորդավարուհի, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակին իր տելեգրամյան էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձություններին և դատապարտել է Հայաստանի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան։

«Ինչպես գիտեք, իմ երակներում նաև հայկական արյուն է հոսում։ Ես անտարբեր չեմ Հայաստանի և նրա ժողովրդի ճակատագրի հանդեպ: Այն շողովրդի, որին բաժին են հասել մեծ փորձություններ, այդ թվում՝ Օսմանյան կայսրության իրականացրած Ցեղասպանությունը:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ներկայում ընթացող բախումներում կրկին մարդիկ են զոհվում։ Ռմբակոծություն, դիվերսիաներ, հրետակոծություն խոշոր տրամաչափի զենքերից. Բաքվում ընթանում են հանրահավաքներ պատերազմի համար, հանո՛ւն պատերազմի։
Այստեղ, թվում է, ճիշտ ժամանակն է ասել, որ պատմությունը ոչինչ չի սովորեցնում, բայց բոլորովին այդպես չէ։ Պատմությունը սովորեցնում է, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել նույնիսկ այն ժամանակ, երբ նրա գոյությունը վտանգված է եղել: Իսկ հակամարտությունը և սպանությունները հարկավոր է անմիջապես դադարեցնել։ Երկար դարերի ընթացքում կարելի էր վերջապես գիտակցել, որ երբեք չի ստացվի Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել։
Յուրաքանչյուր մարդ, ում երակներում գոնե մի փոքր հայկական արյուն կա, կկանգնի իր մեծ ու դժվարին պատմությամբ այս ժողովրդի պաշտպանությանը, որովհետև ճշմարտությունը հայ ժողովրդի կողմից է»,- գրել է նա։