Հուլիսի 17-ին 96 տարեկան հասակում մահացել Է ֆրանսիացի պարուհի և Էստրադային երգչուհի Զիզի Ժանմերը: Այդ մասին հաղորդել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով նրա ընտանիքին։
«Տիկին Վալենտին Պետին խորը վշտով հայտնում Է 2020 թվականի հուլիսի 17-ին իր մոր՝ տիկին Զիզի Ժանմերի մահվան մասին: Նա խաղաղ կերպով հեռացավ մեզնից Շվեյցարիայում գտնվող իր տանը»,- հայտնել Է Ժանմերի դուստրը պաշտոնական հաղորդագրության մեջ, որը գործակալությանն է հանձնվել փաստաբանի միջոցով:
Պարուհին (Ռընե Մարսել Ժանմեր) ծնվել Է 1924 թվականի ապրիլի 29-ին Փարիզում:
Ժանմերի առավել տպավորիչ բալետային աշխատանքների թվում Է Կարմենի դերը Պետիի 1949 թվականի բեմադրության մեջ: 1954 թվականից նա նաև հանդես Է եկել որպես մյուզիք-հոլլի երգչուհի, խաղացել Է կինոյում, այս մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը: