«Դադարեցրե՛ք պատերազմը»․ Միխայիլ Գալուստյան

Հայտնի հումորիստ, շոումեն ու դերասան Միխայիլ Գալուստյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը։ Ռուսաստանաբնակ դերասանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին:

«Ուզում եմ աջակցությունս հայտնել Հայաստանին՝ իմ պատմական հայրենիքին։ Այն ամենն, ինչ հիմա կատարվում է, շատ տխրեցնող է: Զոհվում են երիտասարդ տղաները: Կարծում եմ՝ Հայաստանի հետ կարելի է միայն բարեկամություն անել: Երբեք պետք չէ փորձել երկխոսություն սկսել ուժի տեսանկյունից: Միայն խաղաղ բանակցություններ: Ո՛չ պատերազմին: Դադարեցրե՛ք պատերազմը»,- գրել է Գալուստյանը: