«Թևերս կոտրեցին»․ SEREBRO խմբի նախկին մասնակիցը՝ Մաքսիմ Ֆադեևի հետ աշխատանքի մասին

28-ամյա Պոլինա Ֆավորսկայան տհաճությամբ է հիշում Մաքսիմ Ֆադեևի հետ աշխատանքի ժամանակահատվածը: Ըստ երգչուհու, ստանալով SEREBRO եռյակի անդամ դառնալու հրավերը, նա երազում էր լիովին բացահայտել իր տաղանդը: «Շատ արագ հասկացա, որ թիմում ստեղծագործելու հնարավորություն չկա: Թևերս արագորեն կոտրեցին: Ես վարձու աշխատող էի, զինվոր, որը պարտավոր էր հստակ կատարել հանձնարարությունները և հնազանդվել», – դժգոհությամբ հիշում է նա:

Երգչուհին ստիպված էր պահպանել խիստ կանոններ նույնիսկ արտաքին տեսքի հարցում: Խմբի պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևն անմիջապես նրան հայտնել էր, որ Պոլինան պետք է արագ քաշ հավաքի։ Պոլինան խոստովանում է, որ արտաքին տեսքի այդպիսի փոփոխությունից հետո նրա ինքնագնահատականը կտրուկ անկում է ապրել: «Սարսափելի վերաբերմունք էր տիրում սոցիալական լրատվամիջոցներում իմ հանդեպ: Խումբը լքելուց հետո ես սովորեցի նորից ընդունել ինձ» – պատմում է Պոլինան:

Պոլինան իսկապես եկել էր SEREBRO խումբ՝ լինելով գրեթե անորեքսիկ: Նախկին սիրեցյալի հետ կոնֆլիկտի ֆոնին նրա մոտ սննդային խանգարումներ էին առաջացել ու այդ ժամանակ Պոլինան կշռում էր ընդամենը 40 կիլոգրամ: Խումբը  փլուզվեց անցյալ տարի: Մաքսիմը խոստովանում է, որ ինքը չի ցանկանում վերսկսել նախագիծը, որն իրենից շատ ուժեր է խլել: «SEREBRO երբեք չի լինի: Ինձ համար դրանք շատ ցավոտ և զզվելի հիշողություններ են: Կլինի այլ բան», – խոստովանել է Ֆադեևը: