«Սիրում եմ»․ Գեղասահքի չեմպիոնուհին գրություն է թողել ու պատուհանից ցած նետվել

Մահացել է պատանեկան գեղասահքի աշխարհի 20-ամյա չեմպիոնուհի Եկատերինա Ալեքսանդրովսկայան։ Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայում՝ հուլիսի 18-ի գիշերը։ Աղջկա դին գտել են իր վեց հարկանի տան պատուհանների տակ։ Հետաքննության նախնական վարկածի համաձայն, նա ինքնասպան է եղել:

Եկատերինայի բնակարանում հայտնաբերվել է հրաժեշտի գրություն, որում նա գրել է ընդամենը մեկ բառ՝ «Սիրում եմ»: Ըստ ինսայդերների, Ալեքսանդրովսկայան որոշել է կատարել այդ  ճակատագրական քայլը՝ տուն վերադառնալով հարբած վիճակում։ Նրանք պատմում են, որ մարզուհին բավականին երկար ժամանակ է, ինչ ծանր դեպրեսիայի մեջ էր, որը առաջացել էր Կանադայում մարզական վնսավածք ստանալուց հետո։