Աստղագուշակ հուլիսի 19-ի համար

Խոյ
Հարմար օր է ճարպկություն, հնարամտություն պահանջող, փոքր-ինչ անսովոր գործեր ձեռնարկելու համար: Կհաշտեցնեք նրանց, ովքեր գժտված են,կօգնեք փոխըմբռնման հասնել այն մարդկանց, ովքեր թեև միմյանց շատ են սիրում, սակայն այսօր ընդհանուր լեզու չեն գտնում: Անձնական կյանքով զբաղվելու ժամանակ չեք ունենա, սակայն անհանգստանալու կարիք չկա, քանզի ձեզ մոտ ամեն բան կարգին է:

Ցուլ
Օրվա ընթացքում հաճելի շփումներ կունենաք, լավ մարդկանց ընկերակցությամբ՝ կհանգստանաք և կլիցքաթափվեք:
Կարող եք զբաղվել թեթև գործերով, իսկ բարդ նախագծեր ձեռնարկել չարժե, միևնույն է խանգարող հանգամանքներ կստեղծվեն և դրանք անավարտ կմնան:

Երկվորյակ
Հնարավոր է դժվարություններ ծագեն, սակայն դրանք շատ արագ կհաղթահարեք: Ձեր հնարամտությանը, արագ կողմնորոշվելու, ճիշտ մարտավարություն վարելու ունակությանը շատերը կնախանձեն: Ընկերներն ու մտերիմներն այսօր ձեր խորհրդի կարիքը կունենան, սիրով կլսեք բոլորին, կկիսվեք ձեր փորձով, կօգնեք խուսափել սխալներից:

Խեցգետին
Այսօր համարձակ և նախաձեռնող եղեք,  կարող եք նոր գործեր ձեռնարկել: Ճիշտ եք գնահատում ձեր հնարավորությունները, չեք խոստանում այն, ինչը ձեր ուժերից վեր է, բարդ իրավիճակներում, առանց երկմտելու,մտերիմներից օգնություն եք խնդրում: Ձեր հմայքն այսօր անտարբեր չի թողնի ոչ ոքի, հնարավոր է նոր սիրավեպ սկսեք:

Առյուծ
Այսօր ծագած բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և դրանց շուրջ չարժե անհանգստանալ: Որոշ ջանքեր գործադրելու դեպքում՝ ամեն բան կհարթվի: Նրանք, ովքեր նոր բնակարան են տեղափոխվում, կամ վերանորոգման աշխատանքներ են սկսում , կարող են անախորժություններ ունենալ: Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված են չնախատեսված ծախսեր անել:

Կույս
Բարդ օր է սպասվում: Զգացմունքային դաշտն անկայուն է: Կդժվարանաք հասկանալ ինքներդ ձեզ , շրջապատի հետ ընդհանուր լեզու չեք գտնի: Հնարավորինս սահմանափակեք շփումները նրանց հետ , ովքեր անվերջ քննադատում են ձեզ, հիշեցնում թույլ տված սխալների մասին:

Կշեռք
Ուշադրություն դարձրեք ներքին ձայնին, այսօր այն չի հիասթափեցնի: Հարմար ժամանակ է սեփական թուլությունների շուրջ մտածելու, որոշ բարդույթներ հաղթահարելու, ձեր առջև նոր նպատակներ դնելու համար: Շատ Կշեռքներ էներգիայի մեծ հոսք կզգան, կհաղթահարեն բոլոր խոչընդոտները:

Կարիճ
Այսօր շրջապատի մարդկանց չի հաջողվի մոլորեցնել ձեզ: Տպավորություն կստեղծվի, թե կարդում եք բոլորի մտքերը: Կկարողանաք ճիշտ գնահատել իրավիճակը, ձեր ճանապարհից կհեռանցնեք դիմակավոր, կեղծ մարդկանց, ովքեր երկար ժամանակ ընկեր են ձևացել:

Աղեղնավոր
Հարմար օր է ոչ սովորական գործերով զբաղվելու համար: Փորձեք այնպիսի աշխատանք գտնել, որը ստեղծագործական մոտեցում և ոչ ստանդարտ լուծումներ կպահանջի: Մի վախեցեք օրիգինալ երևալ: Ինքնատիպ լինելու համար ինչ հնարքների էլ դիմեք, միևնույն է, այսօր ձեզ ոչ ոք չի քննադատի:

Այծեղջյուր
Զինվեք համբերությամբ: Օրը գլխապտույտ հաջողություններ չի խոստանում:Որոշ ժամանակ կպահաջվի ցանկալի արդյունքներ ստանալու համար: Խուսափեք դատարկ ու անիմաստ խոսակցություններից: Զգույշ եղեք ձեր հայտարարություններում, եթե ցանկանում եք մտերիմ մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանել:

Ջրհոս
Օրվա առաջին կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Այս ժամանակահատվածում շատերը ձեր ուշադրությոն կարիքը կզգան, մինչդեռ դուք կնախընտրեք կենտրոնանալ սեփական գործերի վրա: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Մտերիմներր շատ ավելին են պահանջում և ձեր հնարավորությունները երբեմն չեն ներում նրանց ցանկություններն իրականացնելու համար: Դրամական միջոցներն այսօր ճիշտ չեք տնօրինի:Իսկ ծախսերը կրճատելու մասին մտածելու ժամանակ չեք ունենա:

Ձկներ
Ստիպված կլինեք կարևոր որոշումներ կայացնել: Սկզբում այդ ամենը շատ բարդ կթվա, սակայն հետագայում կհասկանաք, որ անհանգստանալու կարիք ամենևին էլ չկար:Այսօր հանգամանքները ձեր օգտին կդասավորվեն: Նախապես ծրագրած խոշոր գնումները չարժե հետաձգել, այժմ դրանցով զբաղվելու ճիշտ  ժամանակն է: