Ծնվել է Ջասթին Թիմբերլեյքի երկրորդ երեխան

Ժամեր առաջ արտասահմանյան լրատվամիջոցները հայտնեցին այն մասին, որ ծնվել է հայտնի երգիչ, դերասան Ջասթին Թիմբերլեյքի երկրորդ երեխան: Daily Mail-ի հավաստմամբ՝ Ջասթինի և նրա կնոջ Ջեսիկա Բիլի որդին լույս աշխարհ է եկել օրեր առաջ: Այս մասին լրագրողներին պատմել է Ջեսիկայի մայրիկը, ով ողջ շաբաթ անց է կացրել նորածին թոռնիկի ու դստեր հետ:
Դեռևս ո՛չ Ջասթինը, ո՛չ էլ նրա կինը չեն ցանկանում խոսել այդ մասին լրագրողների հետ:

Նշենք, որ զույգի հարաբերություններն այդքան էլ իդեալական չեն: 8 ամիս առաջ Ջասթինն ու Ջեսիկան քննարկվում էին գրեթե բոլոր լրատվամիջոցների կողմից, քանզի պապարցիները լուսանկարել էին Ջասթինին դերասանուհի Ալիշա Վեյնրայտի հետ ռոմանտիկ ընթրիքի ընթացքում: Ջասթինը հրապարակայնորեն կնոջից ներողություն էր խնդրել և խոստացել էր անել ամեն բան նրա վստահությունը վերադարձնելու համար: