Ո՞վ է Էմիլիա Քլարկի ընտրյալը. լուսանկար ու մանրամասներ

Տեղեկություննր կան, որ Էմիլիա Քլարկը ռոմանտիկ հարաբերությունների մեջ է Թոմ Թյորների հետ: 33-ամյա Էմիլիա Քլարկը վստահ է, որ անձնական կյանքը պետք է գաղտնի պահվի: Սակայն դերասանուհին չի կարող թաքնվել պապարացիներից: Game of Thrones-ի աստղին նկատել են ռեժիսորի օգնականի հետ, ով աշխատել է Star Wars, Charlie’s Angels և այլ հայտնի նախագծերի վրա: Զույգին հաճախ միասին են տեսնում Լոս Անջելեսի զբոսայգիներում:

«Էմիլիան և Թոմը իսկապես շատ ջերմ հարաբերությունների մեջ են: Նա սիրահարված է Էմիլիային և արդեն ապագայի ծրագրեր է կազմում: Նախկինում նա հաճախ հայտնվում հայտնիների խնջույքներին, քանի որ նա աշխատում էր բարձր բյուջետային ֆիլմերի վրա»,- արևմտյան պարբերականներից մեկին պատմել է ինսայդերը: