Netflix-ը 200 միլիոն դոլար կծախսի Ռայան Գոսլինգի և Քրիս Էվանսի մանկցությամբ ֆիլմի վրա. մանրամասներ

Netflix-ը ռեկորդային բյուջե է նախատեսել նոր ֆիլմի համար: Այն 200 միլիոն դոլար կծախսի Ռայան Գոսլինգի և Քրիս Էվանսի մասնակցությամբ թրիլերի վրա:

Netflix-ը 200 միլիոն դոլար կծախսի «Մոխրագույն մարդը» («The Gray Man»), սերիալի նկարահանումների համար, որը կլինի ամերիկացի գրող Մարկ Գրինեյի լրտեսական վեպերի առաջին գրքի էկրանիզացիան:

Ֆիլմի գլխավոր հերոսը մարդասպան և ԿՀՎ նախկին գործակալ Կուրտ Գենտին է, մականունը՝ «Մոխրագույն մարդ» (հերոսին կմարմնավորի Ռայան Գոսլինգը): Հանգամանքների պատճառով, նա ստիպված է թաքնվել ԿՀՎ պաշտոնաթող հատուկ գործակալ Լլոյդ Հանսենից (որի դերակատարն էլ Քրիս Էվանսն է): Նկարահանումը նախատեսվում է սկսել 2021 թվականի հունվարին: