Կիանու Ռիվզը շուտով կներկայացնի իր հեղինակային «BRZRKR» կոմիքսը

Կանադացի դերասան Կիանու Ռիվզը շուտով իր երկրպագուներին կներկայացնի «BRZRKR» կոմիքսը` Բերսերքեր անմահ ռազմիկի մասին։ Այս մասին հայտնում է USA Today-ը։
Այն պատմելու է պատերազմի աստծո որդու մասին, ով ապրում երկրի վրա 80 տարի և մարդկության հետ անցել է ամենասարսափեի ու դժվար պատերազմների միջով: Այս կերպարի մասին կոմիքս ստեղծելու գաղափարը Կիանուի մոտ առաջացել է ամերիկյան Boom! Studios կոմիքսների հրատարակչության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ գլխավոր հերոսն արտաքնապես Կիանուի կրկնօրինակն է:
Կոմիքսի սիրահարները կկարողանան գնահատել այն հոտեմբերի սկզբին: