«Նրանք հայերին սպանում էին նախքան իմ՝ այնտեղ այցը». Շեր

Աշխարհի ամենահայտնի հայուհիներից մեկը՝ ավելի քան 5 տասնամյակ երգչուհու կարիերա ծավալող Շերիլին Սարգսյանը թվիթերյան էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը։

Աշխարհահռչակ երգչուհին ռեթվիթ է արել Twitter-ի հայ օգտատերերից մեկի գրառումն այն մասին, որ Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել Հայաստանի ատոմակայանին։

«Նրանք հայերին սպանում էին նախքան իմ՝ այնտեղ այցը։ Մենք աչք ենք փակում այդ ամենի վրա։ Նրանք նավթ ունեն»,- գրել է երգչուհին։

Հիշեցնենք, որ նախորդ օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության վերաբերյալ գրառումներ էին կատարել և իրենց աջակցությունն էին հայտնել Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը, ռուսաստանաբնակ հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին, հայկական ծագմամբ ռուսաստանաբնակ հումորիստ և կատակերգական ժանրի դերասան Միխայիլ Գալուստյանը և շատ ուրիշներ։