Ինչպե՞ս են տոնել Վարդավառը Կամերային թատրոնի դերասանները (ֆոտոշարք)

Երևանի Կամերային թատրոնը, ավանդույթի համաձայն, չի շրջանցում տոները և հաճախ ներկայանում է թեմատիկ հետաքրքիր ֆոտոշարքերով: Վարդավառի տոնն առիթ է հանդիսացել Կամերային թատրոնի դերասանների թեմատիկ ֆոտոշարքի:

Թատրոնի պաշտոնական էջում հրապարակված լուսանկարին կից գրված է. «Այս տարվա Վարդավառը տեղափոխվում է 2021 թվական, բայց չենք վշտանում! Դե, իսկ մենք, ինչպես ամեն տարի, փորձել ենք մեր ձևով ձեզ շնորհավորել և մի փոքր կտրել այս օրերի լարվածությունից»:

Լուսանկարների երկրորդ մասի հրապարակմանը կից թատրոնի էջում գրված է. «Թող, որ ջրի մաքուր ու թռիչքային շիթերը մաքրեն ու հետևում թողնեն անցած օրերի լարվածությունն ու վիշտը: Միշտ լավագույնի ակնկալիքով` Կամերային Թատրոն»: