Գարիկ Խարլամովին նոր հարված է սպասվում

Դերասան, կատակերգու Գարիկ Խարլամովի կյանքում անհաջող ժամանակներ են սկսվել: Վերջերս պարզ դարձավ, որ նա բաժանվել է կնոջից` դերասանուհի Քրիստինա Ասմուսից, իսկ ժամեր առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ հարկայինը շուտով կդադարեցնի աստղի «Բուլդոգի կրեատիվ գործակալության» գործունեությունը:
Հարկայինը նման քայլի է դիմում գործակալության ստուգման աշխատանքերի արդյունքում մի շարք խախտումների արձանագրման պատճառով:

Նշենք, որ իր ինստագրամյան էջում Ասմուսի հետ ամուսնալուծության վերաբերյալ ավելի վաղ Խարլամովը գրել էր. «8 տարի առաջ սկսվեցին մեր հարաբերությունները Քրիստինայի հետ։ Լավ թիվ է 8-ը՝ անվերջության նշանն է։ Սակայն կյանքում ոչինչ անվերջ չէ։ Եվ մենք, ցավոք, բացառություն չենք։ Իմ ու Քրիստինայի ճանապարհները, սակայն, այստեղ չեն վերջանում, այլ տեղափոխվում են այլ հարթակ, որտեղ, հույս ունեմ, կլինենք միմյանց նկատմամբ ընկերական ու հարգանքով»։