Ո՞րն է Netflix-ի ամենադիտված ֆիլմը

Netflix հոսքային ծառայությունը հրապարակել է իր ամենահայտնի ֆիլմերի վարկանիշը, հաշվի է առնվել պրեմիերայից հետո առաջին չորս շաբաթվա ընթացքում ֆիլմի դիտումների քանակը:
Առաջին տեղը զբաղեցրել է «Թայլեր Ռեյք. Փրկարարական գործողություն» ֆիլմը՝ Քրիս Հեմսվորթի մասնակցությամբ, որը գրանցել է 99 միլիոն դիտում:

Երկրորդը՝ 89 միլիոն դիտումով, «Թռչնաբույն» ֆիլմն է Սանդրա Բուլոքի մասնակցությամբ, իսկ երրորդ հորիզոնականում Մարկ Ուոլբերգի գլխավոր դերակատարմամբ «Սփենսերի արդարադատությունը» ֆիլմն է՝ 85 միլիոն դիտումով: