Ինչպիսի ՞ն կլիներ համավարակի ընթացքում «Սեքսը մեծ քաղաքում»-ի հերոսների կյանքը

Ամերիկյան հայտնի «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի համար անսովոր ու հետաքրքիր շարունակություն է առաջարկել լրագրող և սցենարիստ Դանա Շվարցը։ Վերջինս առաջարկել է երկրպագուների դատին հանձնել նոր ֆիլմ, ոտեղ գործողությունները կզարգանան համավարակի ընթացքում: Իր սցենարում Շվարցը ներկայացնում է, թե ինչպես է համավարակի ընթացքում փոխվել գլխավոր հերոսների կյանքը:

Քերին շարունակում է տառապել Միսթր Բիգի հետ անորոշ հարաբերությունների պատճառով, որոնք կորոնավիրուսի հետևանքով ավելի են սրվում:
Շարլոտան, ինչպես միշտ, չափից շատ է անհանգստանում։ Նրան նյարդայնացնում է այն փաստը, որ իր տան մաքրուհին անդադար հազում կամ փռշտում է և վախենալով վիրուսից` նա սկսում է ախտահանել այն ամենը, ինչին դիպչել է մաքրուհին:
Ամենց լավ վիճակում գտնվում է Միրանդան ,ով հանդիպում է բրոդվեյցի քննադատի հետ: Սակայն կա մեկ բայց` Միրանդան երբեք չի տեսել իր նոր ընտրյալին առանց դիմակի:
Նշենք, որ սցերաիստի այս առաջարկին արձագանքել է «Սեքսը մեծ քաղաքում»-ի հեղինակ Քենդես Բուշնելը, ում շատ է դուր եկել Շվարցի պատմությունը: