Մարկ Ցուկերբերգի լուսանկարը համացանցում մեմերի առիթ է դարձել (լուսանկարներ)

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն այս օրերին հանգստանում է Հավայան կղզիներում։ Պապարացիների լուսանկարները, որտեղ երիտասարդ միլիարդատերը արևի վնասակար ճառագայթներից պաշտպանվելու համար դեմքը առատորեն արևապաշտպան քսուքով է պատել, համացանցում մեմերի առիթ են դարձել, գրում է The New York Post-ը։

Լուսանկարներում Ցուկերբերգը, որին վերջերս հազարավոր քաղաքացիներ մեղադրում էին Հավայան Կաուաի կղզու «գաղութացման» համար՝ պնդելով, որ երիտասարդ միլիարդատերը դատի է տալիս տեղի բնակիչներին իրենց հողի վրա ոտք դնելու համար, որտեղ Ցուկերբերգը և նրա կինը պատրաստվում են առանձնատուն կառուցել, պրոֆեսիոնալ սերֆեր Կայ Լեննիի հետ զբաղվել է սերֆինգով։

Համացանցում լուսանկաները մեծ տարածում են գտել, շատ օգտատերեր Ցուկերբերգին համեմատել են ֆիլմերի հերոսների և ուրվականների հետ։