«Անճանաչելի է դարձել». Կոնչիտա Վյուրստի կտրուկ ոճափոխությունը

Ավստրիացի սկանդալային կատարող Թոմաս Նոյվիրտը, ով հայտնի է Կոնչիտա Վյուրստ բեմական անվամբ, նոր կերպարով է ներկայացել:
Նա հրաժարվել է երկար ու փարթամ վարսերից, ինչպես նաև փոխել է վարսերի գույնը` ներկելով դրանք վարդագույն:

Կոնչիտան նաև հրաժարվել է կանացի հագուստից: Երկրպագուներին անչափ զարմացրել է նրա նման կտրուկ ոճափոխությունը: Թե որքան ժամանակ դեռ Կոնչիտան կներկայանա այս կերպարում, և ինչն էր նման ռիսկային փոփոխությունների պատճառը, նա հրաժարվել է բացահայտել, սակայն ինստագրայան հետևորդներին Վյուրստի նոր ոճը շատ է դուր եկել: