Շոու-բիզնեսից` քաղաքականություն․ ռեփեր Ջեյ Զիին առաջարկել են դառնալ ԱՄՆ փոխնախագահ

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որը պատրաստվում է 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու, ռեփեր Ջեյ Զիին առաջարկել է դառնալ իր թեկնածուն փոխնախագահի պաշտոնում: Այս մասին Ուեսթը նշել է բլոգեր Քրիս Քեյթլիի հետ հարցազրույցում:

Նա շեշտել է, որ ցանկանում է փոխնախագահի պաշտոնում տեսնել Ջեյ Զիին: Ռեփերը հայտարարել է, որ Ջեյ Զին իր «եղբայրն» է, և իրենք  ամբողջ կյանքում կապված են իրար:

Ավելի վաղ Ուեսթը հայտնել  էր, որ փոխնախագահի պաշտոնում որպես թեկնածու հանդես է գալու Վայոմինգի նահանգից քահանա Միշել Թիդբոլլին, իսկ նախընտրական քարոզարշավի  կարգախոսը շատ պարզ է լինելու՝ «Այո»:

Ուեսթի խոսքով՝ այս պահին նա միայն երկու խորհրդական ունի՝ կինը՝ Քիմ Քարդաշյանը, և ձեռնարկատեր Իլոն Մասքը, որին Ուեսթը խնդրել է դառնալ «տիեզերական  ծրագրի» գլխավորը:

Ուեսթը հուլիսի 20-ից սկսել է քարոզարշավը Հարավային Կարոլինայից։