Նիկի Մինաժը շուտով մայրիկ է դառնալու

37 ամյա Նիկի Մինաժը սպասում է իր առաջնեկին։ Փոքրիկի հայրը 42-ամյա ռեփ երգիիչ Քեննեթ Փեթին է։ Լավ լուրը Նիկին երկրպագուներին հայտնել է անձամբ՝ կիսվելով նոր ֆոտոշարքով ու ներկայացնելով իր կլորացած փորիկը։ Ընդամենը րոպեների ընթացքում հրապարակումը հավաքել է 1 միլիոն հավանում։ Երկրպագուները հրապարակման մեկնաբանությունները հեղեղել են ջերմ խոսքերով ու շնորհավորանքներով։

Նշենք, որ Նիկին ու Քեննեթն իրենց հարաբերություններն օրինականացրել են ամսիներ առաջ։ Զույգն իրենց հարաբերությունների մասին հանրությանը պատմել է 2018 թվականի դեկտեմբերին, սակայն լրագրողների հետ զրույցում Մինաժը հավատացնում էր, որ իր համար գլխավորը կարիերան է: Սակայն նրանց ամուսնության մասին լուրը այդքան էլ չէր ուրախացրել Մինաժի երկրպագուներին:
Բանն այն է, որ տարիներ առաջ Քեննեթը մեղադրվել է անչափահասի բռնաբարության մեջ և ենթարկվել է 5 տարի ազատազրկման: Սակայն ռեփերը ժխտում է իր մեղքը: Քենեթի հետ Մինաժի հարաբերությունները քննադատում էին անգամ երգչուհու ամենամտերիմ ընկերները։