Ամենահայտնի դիրքերը լողափնյա ֆոտոսեսիայի համար․ դասեր Ալեսսանդրա Ամբրոսիոյից

Չնայած այն հանգամանքին, որ Ալեսսանդրա Ամբրոսիոն լքել է Victoria’s Secret-ի «հրեշտակների» շարքերը, նա դեռևս ունի մի շատ օգտակար սովորություն՝ պատրաստ լինել ցանկացած պահի և ցանկացած պայմաններում լուսանկարվելու գեղեցիկ դիրքեր ընդունել: Նույնիսկ ընկերների և ընտանիքի հետ հանգստանալու ժամանակ: Համենայնդեպս, երբ բրազիլացի մոդելին պապարացիները հանկարծակի նկատել են լողափին, գեղեցկուհին իրեն չի կորցրել և չի հիասթափեցրել պապարացիներին և ուրախությամբ լուսանկարվել է ավազոտ լողափի և օվկիանոսի ֆոնին:

Մոդելը կադրերում ներկայացել է ամենահաջող ռակուրսներով և դրա հետ մեկտեղ ցուցադրել լավագույն լողազգեստներից մեկը՝ հագեցած կապույտ երանգի։ Հնարավոր է՝ սա ևս իր ազդեցությունն է ունեցել հաջող կադրեր ստանալու հարցում։