Գարիկ Խարլամովը սիրուհի ունի՞

Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներում շշուկներ են պտտվում այն մասին, որ Յանա Կոշկինան և Գարիկ Խարլամովը միասին են, սակայն թե՛ Գարիկը, թե՛ Յանան հրաժարվում են դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ:
Նշենք, որ Յանան վերջին ժամանակներում բավականին հաճախ է կիսվում 5-ամյա զարմիկ հետ տեսանյութերով, լուսանկարներով և հավատացնում ինստագրամյան հոտևորդներին, որ շատ է ցանկանում մայրիկ դառնալ:

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Գարիկ Խարլամովն ու դերասանուհի Քրիստինա Ասմուսն ամուսնալուծվել են:  Իսկ ժամեր առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ հարկայինը շուտով կդադարեցնի աստղի «Բուլդոգի կրեատիվ գործակալության» գործունեությունը:
Հարկայինը նման քայլի է դիմում գործակալության ստուգման աշխատանքերի արդյունքում մի շարք խախտումների արձանագրման պատճառով: