Դմիտրի Շեպելևն այսուհետ կաշխատի TNT հեռուստատաալիքում

Հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը ամիսներ առաջ ինչ-ինչ պատճառներով որոշեց հեռանալ Առաջին ալիքից, իսկ ժամեր առաջ պարզ է դարձել, որ նա այսուհետ հանդես կգա TNT հեռուստաալիքով։ Արդեն հայտնի է, որ սիրելի հաղորդավարը վարելու է երեխաների և ծնողների մասին ծրագիր։
«Աշնանը TNT հեռուստաալիքն առաջին անգամ կցուցադրի ընտանեկան ձևաչափ ունեցող, Comedy Club Production-ի՝ «Ты как я» զվարճալի նախագիծ, որի հյուրերը կլինեն աստղերն իրենց երեխաների հետ միասին։ Շոուն վարելու է հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելյևը, որը Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի տասնյակ ժամանցային հաղորդումների առաջին դեմքն էր», – РИА Новости-ի մեջբերում է TNT հեռուստատաալիքի մամուլի ծառայության խոսքերը։

Ավելի վաղ Դմիտրին հայտնել է, որ հեռանում է «Առաջին ալիքից» ու գրել էր․ «Այսօր մենք որոշում ընդունեցինք, որ մեր ճանապարհները բաժանվում են: Ես այլևս չեմ աշխատում «Առաջինում»:
Սա երկկողմանի դժվար որոշում էր: Դրան չեն նախորդել կոնֆլիկտներ ու երկկողմանի դժգոհություններ: Շնորհակալ եմ: Սա հիանալի ճանապարհորդություն էր»: