«Աստղային այբուբենը». Aramio Pazzo-ն սոցիալական նախագիծը

Լուսանկարիչ Aramio Pazzo-ն օրերս ներկայացրել է իր նոր նախագիծը, որն իր տեսակով առաջինն է Հայաստանում: Աստղերի մասնակցությամբ իրականացված նախագծում լուսանկարիչը ներկայացրել է մատնախոսության այբուբենը` ի աջակցություն լսողական խնդիր ունեցող երեխաների:
ShowBiz.am կայքի հետ զրույցում Aramio-ն պատմում է, թե ինչպես առաջացավ այդ մտահաղացումն իր մոտ և ապագայում ինչ նոր նախագիծ է նախապատրաստում:

«Ես ոգեշնչվել եմ ուկրաինական «Աստղային այբուբեն» նախագծից»,- պատմում է Pazzo-ն և հավելում,- «Ֆրանսիայում շատ էի անում սոցիալական նախագծեր: Ֆրանսիայից, երբ եկա, ես նկատեցի, որ հայկական լուսանկարչական շուկան լճացման վրա է, բոլորը նկարում են նույն բանը` աղջիկներ և այլն: Մտածեցի անել սոցիալական նախագիծ, որպեսզի աջակցենք լսողական խդնիր ունեցող երեխաներին, ու նաև լավ մեսիջ կլինի լուսանկարիչներին, որ լուսանկրչությունն ունի մեծ ուժ և կարելի է այն օգտագործել նմանատիպ կերպով, որովհետև այն արվետս է և իսկապես կարող է լինել հեղափոխական: Կոնկրետ դա է եղել նախագծի գաղափարը»:

Pazzo-ն նաև խոսեց արձագանքի մասին` նշելով,որ նախագծի թողարկումից հետո մարդկանց արձագանքը շատ դրական էր ու անգամ եղան անակնկալներ:
«Երեխաները շատ ուրախ էին. ի դեպ, նշեմ, որ տպվելու են 250 օրինակից ասմագրեր, որոնք բաժանվելու են թե՛ մասնակցիներին, թե՛ երեխաներին: Նկարները լինելու են պերֆարացիայով, այսինքն` երեխաները կարող են պոկել սիրած երգչի կամ դերասնաի նկարն ու կպցնել պատին:
Նախագծի դուրս գալուց առաջ եղավ չելենջ․ երեխաները սկսեցին իրենց անունները գրել այդ նկարներով, մենք դա չէինք սպասում, ու շատ ուրախացանք»,- պատմում է լուսանկարիչը:

Անդրադառնալով նախագծի դժվարություններին` Aramio Pazzo-ն նշում է. «Դժվարությունները կայանում էին նրանում, որ պետք էր այդքան մարդ հավաքել 39 տառը ներակայցնելու համար, դա էր մի քիչ դժվար, քանի որ գիտեք, որ հայտնի մարդիկ շատ զբաղված են լինում: Միակ դժվարությունը դա է եղել, իսկ մասնակիցները շատ դրական, ջերմ պահվածք են դրսևորել մեր նկատմամբ»:

Ինչ վերաբերոմ է նախագծի գլխավոր առանձնահատկությանը` նա ասում է. «Նախագծի առանձնահատկությունն այն է, որ աջակցություն ցուցաբերենք ոչ միայն երեխաներին, այլ նաև ոչ տառաճանաչ խուլերին, ովքեր  այդ պատճառով չեն ցանկանում տառերը սովորել: Մենք աստղերի միջոցով փորձում ենք մոտիվացնել իրենց, սովորել մատնախոսության այբուբենը, որպեսզի ինտերգրվեն մեր սոցիումում և հաղորդակցվեն միմյանց հետ»:

Իր խոսքը լուսանկարիչը եզրափակում է` հայտնելով ուրախալի նորություն. շուտով նա կներկայացնի իր հաջորդ օրիգինալ նախագիծը, որը վերաբերելու է կանանց ու տղամարդկանց` մեր հասարակության մեջ տարածված կարծրատիպերին. «Նպատակներ կան նորից նախագծեր անելու, բայց այս անգամ, կլինի այլ ուղղությամբ: Մտածում ենք անել նախագիծ` նվիրված կանանց ու տղամարդկանց կլիշեներին, սակայն փակագծերը չեմ ցանկանում բացել»:

                    

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան