Հայտնի է «Մաշան և արջը» մուլտֆիլմի նոր եթերաշրջանի պրեմիերայի օրը

«Մաշան և արջը» մանկական անիմացիոն սերիալի նոր սեզոնի պրեմիերան տեղի կունենա «КиноПоиск HD» կինոթատրոնում հուլիսի 30-ին, հայտնում է Animaccord ընկերության մամուլի ծառայությունը:

Ընդհանուր առմամբ, լույս կտեսնի 26 նոր սերիա: Հուլիսի 30-ին կթողարկվեն առաջին երկու էպիզոդները: Մյուս սերիաները կթողարկվեն ամիսը մեկ:

Մաշան և Արջը ռուսական մուլտիպլիկացիոն սերիալ է՝ նախատեսված ընդհանուր լսարանի համար։ Մուլտֆիլմը ստեղծվել է եռաչափ պատկերների օգնությամբ։ Մոդելավորման և շարժանկարի համար աշխատել է Autodesk Maya կոմպլեքսը։ «Անիմակորդ» ընկերությունը հովանավորել է մուլտսերիալի ստեղծմանը։ Մուլտսերիալը ցուցադրվում է նաև Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Կանադայում և Գերմանիայում։

2009 թվականի նոյեմբերին մուլտսերիալը թողարկվեց DVD տարբերակով։ 2013 թվականից մուլտֆիլմը հասանելի է Յութուբում, պաշտոնական կայքով։