Կայա Հերբերն ամնողջովին մերկ զարդարել է Vogue-ի շապիկը (18+ լուսանկարներ)

18-ամյա Կայա Հերբերը զարդարել է Vogue ամսագրի շապիկը: Լուսանկարներում Կայան հանդես է եկել տարբեր կերպարներով: Մի քանի կադրում Հերբերը ներկայացրել է հեղինակավոր YSL բրենդի ներքնազգեստների նոր հավաքածուն, իսկ լուսանկարներից մեկում գեղեցկուհին հանդես է եկել ամբողջովին մերկ` այդպիսով առաջացնելով իրարանցում իր երկրպագուների շրջանում:
«Դժվար է չկարոտել աշխատանքը, որտեղ քեզ շրջապատում են այդքան տաղանդավոր մարդիկ: Լուիջի և Յանգո, սիրում եմ Ձեզ»,- լուսանկարներին կից գրել է Հերբերը` շնորհակալություն հայտնելով իր հետ աշխատող ստեղծագործական խմբին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տեղի է ունեցել 30-ամյա երգչուհի Ռեյնի Կուելիի տեսահոլովակի պրեմիերան, ում տեսահոլովակը հայտնի մոդել, դերասանուհի Կարա Դելևինի դեբյուտային ռեժիսորական աշխատանքն է, որտեղ նկարահանվել է Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Կայա Հերբերը։
«Crying In The Mirror» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում Հերբերին հնարավորություն ընձեռվեց ցուցադրել դերասանական տաղանդն ու խարիզման։
Երկրպագուներն անչափ հավանել են գեղեցկուհու խաղը։