Դերասանուհի Էմմա Մկրտչյանն ամուսնալուծվե՞լ է

Դերասանուհի Էմմա Մկրտչյանը, ով հեռուստադիտողին հայտնի դարձավ «Դեբեդի գաղտնիքը» հեռուստասերիալից, ինչպես նաև «Կինստագրամ» սիթքոմից, սոցցանցերի իր էջերից հեռացրել է ամուսնու հետ բոլոր լուսանկարները:

Սա ենթադրությունների տեղիք է տվել, որ դերասանուհին բաժանվել է: Վերջինս ասել է, որ իր անձնական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսել չի ցանկանում: Թեև նա բառացի չի հաստատել լուրը, այնուամենայնիվ, Tert.am Life-ին հայտնել է. «Անձնական կյանք այլևս չկա, այդ պատճառով էլ ոչինչ չեմ խոսում»:

Դիտարկմանը, որ դերասանուհին նախկինում իր անձնականի մասին խոսելուց  չէր խուսափում, Էմման պատասխանել է. «Առաջ չէի խուսափում, հիմա այս թեմայով ոչինչ ասել չեմ ուզում»: