Նյուշան զարմացրել է երկրպագուներին իր նոր դաջվածքով

Ինքնամեկուսացման ընթացքում Նյուշան ամուսնու և փոքրիկ դստեր հետ վայելում է ժամանակը Ղրիմում: Ժամեր առաջ երգչուհին ուրախացրել է երկրպագուներին` հրապարակելով հանգստից նոր լուսանկար, որտեղ նաև երևում է նրա որովայնի վրայի նոր դաջվածքը:
Նշենք, որ նա որոշել է մի փոքր ընդմիջում վերցնել ու որոշ ժամանակ չերևալ հեռուստաէկրաններին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Նյուշան հայտնվել էր սկանդալի կենտրոնում «Խոսե ՞նք» նախագծի ընթացքում իր խոստովանության պատճառով: Նյուշան անկեղծացել էր` ասելով, որ խլել է իր ներկայիս ամուսնուն նախկին կնոջից:

«Յուրաքանչյուր կին խուսափում ու չի ցանկանում ընտանիք կոտրել: Առաջ դա ինձ համար տաբու էր, բայց այնպես է ստացվում, որ երբ դու ինչ-որ բանից խուսափում ես, այն գալիս է հենց քո կյանք»,- արդարացել էր երգչուհին: