Աննա Սեդակովան ամուսնանում է. մանրամասներ

28-ամյա Յանիս Թիմմայի և 37-ամյա Աննա Սեդակովայի հարաբերությունները հասել են նոր մակարդակի: Նախօրեին բասկետբոլիստը ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին, իսկ վերջինս համաձայնվել է:

Յանիսն Աննային առաջարություն է արել ԱՄՆ-ում, որտեղ նրանք արդեն երկու շաբաթ է, ինչ հանգստանում են: Բասկետբոլիստը սիրելիին հրավիրել է զբոսանավային ճամփորդության և ռոմանտիկ մթնոլորտում նրան նվիրել կարմիր վարդերի մեծ փունջ և մատանի:

Սիրահարները մեկնել են Միացյալ Նահանգներ ոչ միայն արևն ու օվկիանոսը վայելելու համար, այլև երգչուհու դստերը՝ Մոնիկային տեսնելու համար: Երեխան Աննայի ու գործարար Մաքսիմ Չեռնյավսկու դուստրն է (աղջիկն ապրում է Կալիֆոռնիայում):