Մեգան Ֆոքսը և ռեփեր Քոլսոն Բեյքերը պատմել են իրենց սիրավեպի մասին

34-ամյա դերասանուհի Մեգան Ֆոքսը և 30-ամյա ռեփեր Քոլսոն Բեյքերը, ով հայտնի է Machine Gun Kelly բեմական անունով, իրենց առաջին համատեղ հարցազրույցն են տվել ու խոսել այն մասին, թե ինչպես են սկսվել նրանց հարաբերությունները:

Նրանց սիրավեպը սկսել է ակտիվորեն քննարկվել է մամուլում այն ​​բանից հետո, երբ մայիսին հայտնի դարձավ, որ Մեգանը բաժանվել է ամուսնուց` Բրայան Օսթին Գրինից: Դրանից հետո լուրեր են տարածվել, որ Բեյքերը դարձել է դերասանուհու նոր սիրելին իսկ դրանից հետո պապարացիները զույգին լուսանկարել են համբուրվելիս: Սիրահարները մինչ օրս չէին մեկնաբանել իրենց հարաբերությունները, բայց այժմ Մեգանն ու Քոլսոնը պատրաստ են բացահայտ խոսելու իրենց զգացմունքների մասին:

«Ես միանգամից հասկացա, որ նա իմ երկվորյակ հոգին է: Սա այն վիճակն է, երբ հոգիս բարձրացել է այնքան բարձր մակարդակի, որ միևնույն ժամանակ այն կարելի է բաժանել երկու տարբեր մարմինների: Կարծում եմ, որ մենք իրականում նույն հոգու երկու կեսերն ենք: Եվ ես ես նրան այդ մասին անմիջապես ասացի, քանի որ զգացի դա»,- խոստովանել է Մեգանը:

«Ես նստում էի մեքենայի մոտ և ամեն օր սպասում էի այն պահին` երբ մեր հայացքները կարող էին հանդիպել: Ես պարզապես նստում և սպասում էի` հույս ունենալով, որ նա ինձ կնկատի»,- անկեղծացել է ռեփերը: