«Մինուս 100 կիլոգրամ». ինչպե՞ս է նիհարել Comedy Woman-ի աստղը

Նադեժդա Անգարսկայան նախորդ տարվա աշնանը բաժանվեց ամուսնուց՝ Ռաեդ Բանիից և որոշեց կտրուկ փոխել կյանքը։ Նադեժդան մասնակցել է «Последний герой» շոուին և նիհարել 30 կիլոգրամով։

Արդյունքը պահպանելու և իր փորձը կանանց փոխանցելու համար արտիստը մարաթոն է սկսել։ Իր մարզչի հետ Նադեժդան ցանկացողների է հավաքել ու տաս շաբաթ մարզվել նրանց հետ։ Բոլոր հանդիպումները տեղի են ունեցել առցանց ձևաչափով։

Օրերս էլ Նադեժդա Անգարսկայան հայտնել է իր գրանցած արդյունքների մասին։ Ավելի քան երկու ամսում մարաթոնի մասնակիցը նիհարել է 100 կիլոգրամով։ «Մինուս 100 կգ»,- Ինստագրամի իր էջում ուրախությամբ հայտարարել է արտիստը։

Նադեժդա Անգարսկայան վերջերս տված հարցազրւոյւցում պամել է, որ ամուսնալուծությունից բավական երկար ժամանակ է անցել, և ինքն արդեն պատրաստ է նոր հարաբերություններ սկսել։