Դեմի Լովատոն նշանադրվել է. երջանիկ օրվա մանրամասներն ու լուսանկարները

Այսօր 27-ամյա Դեմի Լովատոն և 29-ամյա Մաքս Էրիխը հայտարարեցին իրենց նշանադրության մասին: Սիրահարները հայտնեցին, որ պատրաստվում են ամուսնանալ ու կիսվեցին լողափին արված ռոմանտիկ ֆոտոշարքով:

Դեմին ցույց է տվել նաև այն թանկարժեք մատանին, որը նրան նվիրել է իր սիրելին: «Մաքս Էրիխ, ես հասկացա, որ սիրում եմ քեզ, հենց այն պահին, երբ քեզ տեսա: Բարեբախտաբար մենք նույնն ենք զգացել»,- ասել է Դեմին: Էրիխն էլ իր հերթին խոստովանեց, որ իր սիրեցյալն այն ամենն է, ինչի մասին ինքը երբևէ կարող էր երազել. «Անհնար է բառերով արտահայտել, թե որքան եմ քեզ սիրում: Ես չեմ կարող վայրկյան անգամ ապրել Երկրի վրա առանց այն հրաշքի, որ դու իմ կին ես լինելու: Ես շատ ոգևորված եմ: Դու ամենագեղեցիկն ես ամբողջ աշխարհում: Ես շատ շնորհակալ եմ Աստծուն, որ նա մեզ միավորեց: Ես քեզ շատ եմ սիրում և կպաշտպանեմ քո մաքուր, գեղեցիկ և անսահման հոգին»,- գրել է նա: