Ինչպե՞ս են Բեքհեմներն Իտալիայում վայելում իրենց հանգիստը

Ամառը բուռն ընթացքի մեջ է և Բեքհեմների ընտանիքն իր ողջ կազմով, ինչպես նաև նրանց որդու հարսցնացուն, միասին վայելում են հանգիստը: Վերջերս Վիկտորյայի ու Դեյվիդի ավագ որդին` Բրուքլինը հայտարարեց իր ու Նիկոլա Պելցի նշանադրության մասին:

Այժմ 46-ամյա դիզայները և 45-ամյա նախկին ֆուտբոլիստը իրենց ընտանիքի հետ գտնվում են Իտալիայում: Նրանք հաճախ են լուսանկարներ հրապարակում իրենց համատեղ հանգստից ու ցույց տալիս, թե ինչպես են լողում, գոլֆ խաղում և պարզապես շփվում: