«Բամբիռ» ռոք խումբը երգ է ձայնագրել՝ ընդդեմ ֆեյք լուրերի

«Բամբիռ» (The Bambir) հայկական ֆոլկ-ռոք խումբը հանրության լայն շրջանակին է ներկայացրել «Դիմակահանդես լրավարակի ժամանակ» երգը, որի հիման վրա ստեղծված հոլովակն արդեն հասանելի է համացանցում:

Խումբը Ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել է, որ երգն ընդդեմ ֆեյք լուրերի է:

«Բամբիռ» խումբը հիմնվել է 1978 թվականին Գյումրիում: Խմբի անդամներն էին Գագիկ «Ջագ» Բարսեղյանը (վոկալ, կիթառ), Գուրգեն Հակոբջանյանը (վոկալ, ֆլեյտա)  և Թաթուլ Եղիազարյանը (ջութակ)։ 1982-ին մասնակցելով Լիդի փառատոնին՝ խումբն արժանացավ «Ֆոլկ-երաժշտություն» մրցանակին։ 1992 թվականին հավաքվում է խմբի նոր սերունդը՝ Նարեկ Բարսը (վոկալ, կիթառ), Արիկ Գրիգորյանը (վոկալ, ֆլեյտա), Արման Քոչարյանը (բաս-կիթառ) և Աշոտ Կորգանյանը (հարվածային գործիքներ): Այժմ խմբին միացել է քանոնահարուհի Մար Մարգարյանը: