Ե՞րբ կկայանա «Мажор» ֆիլմի պրեմիերան

«Մաժոր» սերիալը, որտեղ գլխավոր դերակատարը Պավել Պրիլուչնին էր, կարճ ժամանակում սիրվեց հեռոստադիտողի կողմից: Սերիալի ունեցած այդ հաջողությունից հետո «Среда» ընկերության ղեկավար Իվան Սամոխվալովը հայտնել է կինոսերներին, որ շուտով նրանց դատին կներկայացնի «Մաժոր» ֆիլմը, որի պրեմիերան նախնական տվյալների համաձայն` կկայանա սեպտեմբերին:
«Դեռ հնարավոր չէ կանխատեսել, թե երբ տեղի կունենա պրեմիերան, քանի որ հարկավոր է հասկանալ, թե երբ կորոնավիրուսը կավարտվի»,- նշել է Իվան Սամոխվալովը։