Ի՞նչու են Դուա Լիպային անվանել ֆաշիստ

Երգչուհի Դուա Լիպան ունի բավականին մեծ ճանաչում ու երկրպագուների մի ամբողջ բանակ, նրա յուրաքանչյուր հրապարակում քննարկվում է միլիոնավոր մարդկանց կողմից:
Այս անգամ իր թվիթերյան էջում արված հրապարակման պատճառով Լիպան հայտնվել է սկանդալի կենտրոնում: Հայտնի երգչուհին իր գրառման մեջ ակնարկել է, որ Կոսովոյի բնիկներն ալբանացիներն են:
Նրան երկրպագուները մեկնաբանություններում անվանել են ֆաշիստ և մեղադրել են միջազգային ատելություն հրահրելու մեջ:

Դուա Լիպան նման իրարանցում ստեղծելուց հետո որոշել է պարզաբանում տալ` պնդելով, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել:
«Բոլորս իրավունք ունենք հպարտանալ մեր հայրենիքով ու էթնիկ պատկանելությամբ։ Ես, պարզապես, ցանկանում եմ քարտեզի վրա իմ երկիրը ներկայացնել, ուզում եմ հնարավորություն ունենալ հպարտությամբ ու ուրախությամբ խոսել իմ հայրենիքի ու ալբանական արմատների մասին»,- ի պատասխան քննադատությունների` գրել է Լուպան։