Քայլի Մինոուգը ներկայացրել է «Disco» սկավառակի առաջին սինգլը

Քայլի Մինոուգը իր յութուբյան ալիքում ներկայացրել է «Disco» սկավառակի առաջին սինգլը` «Say something»-ը։ Նշենք, որ սկավառակի պրեմիերան ծրագրված է նոյեմբերի 6-ին։
Փոփ աստղը դեռ մայիսին էր խոստացել ներկայացնել հաջորդ սկավառակը՝ թվով 15-րդը, սակայն համավարակն ու կարանտինը խափանեցին նրա ծրագրերը:

Ավելի վաղ լրագրողների  հետ զրույցում Մինոուգը հայտնել էր, որ նոր ալբոմի վրա տարվող աշխատանքներն իրեն օգնում են կարանտինի ընթացքում պահպանել լավ տրամադրությունն ու ակտիվությունը, ինչը դրական է ազդում իր առողջության ու հոգեկան վիճակի վրա։